Բարի գալուստ ԿԵՉԱՌԻՍ հյուրանոց

ԿԵՉԱՌԻՍ հյուրանոցային համալիրը տեղակայված է մայրաքաղաքից 55 կմ հեռավորության վրա, Ծաղկաձորում: Մաքուր օդը և հիանալի կլիման դարձնում են այս վայրը դրախտային, ինչպես ամռանը, այնպես էլ ձմռան ամիսներին:

Հյուրանոցից 5 րոպե քայլելով Դուք կարող եք հասնել XI դարի հայտնի Կեչառիս վանական համալիր, իսկ 5 րոպե վարելով ավտոմեքենա՝ ճոպանուղի: Հարմարության համար հյուրանոցից յուրաքանչյուր 30 րոպեն մեկնում է երթուղային մեքենա:
Ձեր տրամադրության տակ են 35 հարմարավետ սենյակները և 4 քոթեջներ, որոնցից մեծ մասը ունեն պատշգամբ և բոլորը՝ հիանալի տեսարան դեպի քաղաք և սարերը:

Նվաճեք այս սարերը տարվա բոլոր եղանակներին՝ Կեչառիսի հետ: